Վաղարշապատի մանկապատանեկան մարզադպրոցի սան Կնյազ Իբոյանը ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոնն է

Սպորտ
04.07.2023

Մեր մարզադպրոցի սան Կնյազ Իբոյանը ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոնն է:
Ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալի համար պայքարում 92կգ քաշային կարգում Կնյազ Իբոյանը հաղթեց թուրք ըմբիշ Մուհամեդ Գիմրիին՝ նվաճելով հաղթողի տիտղոսը:
Շնորհավորում ենք մեր սանին եւ մարզիչ Նարեկ Եդիգարյանին տպավորիչ գոտեմարտերի եւ հաղթանակի բերկրանքը մեզ պարգեւելու, Հայաստանի պատիվը բարձր պահելու համար։

Նորություններ