Իսպանիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երիտասարդների Եվրոպայի առաջնության ընթացքում մեր մարզադպրոցի սան Սուրեն Աղաջանյանը նվաճեց արծաթե մեդալը:
Մինչ եզրափակիչը Սուրենը պայքարեց իսրայելացի, ուկրաինացի եւ լեհ ըմբիշների դեմ՝ խոշոր հաշիվներով պարտության մատնելով իր մրցակիցներին։
Սուրենը եզրափակչում պարտվեց վրացի ըմբիշին:
Գասպար Տերտերյանը իր հնարավորությունները փայլուն դրսևորեց Եվրոպայի երիտասարդական առաջնությունում։
Մեր սանը առաջնության ընթացքում իր մրցակցիներին հաղթեց խոշոր հաշիվներով՝ հասնելով կիսաեզրափակից։
Գասպարը կիսաեզրափակչում ընդամենը մեկ միավորով պարտվեց իր հակառակորդին, իսկ բրոնզե մեդալի համար պայքարում գրավեց մրցանակային տեղը։