Համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը մասնակցել է «Կանանց հզորացում եւ տեղական ինքնակառավարումը» խորագրով միջոցառմանը

Այլ
21.06.2023

Ելույթում համայնքի ղեկավարն անդրադարձել է Հայաստանի առաջին կին քաղաքապետը (հետագայում՝ համայնքի ղեկավարը) լինելու առավելություններին եւ դժվարություններին, նշել համայնքի ղեկավարման գործում իր առաջ ծառացած մարտահրավերներին եւ սեռով պայմանավորված առանձնահատկություններին, խոսել քաղաքացիների հետ աշխատանքի կազմակերպման եւ շփման մասին։
«Մենք հաճախ ենք խոսում կանանց տրված հնարավորությունների մասին, խոչընդոտների մասին, բայց մեզ հարց չենք տալիս՝ «իսկ ի՞նչ ենք անում մենք, երբ ստանում ենք այդ հնարավորությունը»։ Ես ընտրեցի աշխատանքը եւ իմ մոտիվացիան՝ իմ համայնքը, իմ քաղաքը եւ իմ շուրջը փոխելն էր դեպի լավը»,- ընդգծել է համայնքի ղեկավարը։
----------------------------
Միջոցառումը կազմակերպվել է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում։ Նպատակն է աջակցել կանանց դերի բարձրացմանը Հայաստանի համայնքներում եւ տեղական ինքնակառավարման մարմիններում, համայնքների հանրային, քաղաքական եւ սոցիալական ոլորտներում ապահովել կանանց եւ տղամարդկանց հավասար մասնակցություն:

Լուսանկարներ

Նորություններ