Վաղարշապատի Կոմիտասի անվան մշակույթի պալատի նախասրահում կայացավ մշակույթի պալատի «Վաղարշապատ» ժողովրդական գործիքների նվագախմբի անդրանիկ համերգը:
Նվագախումբը կատարեց հայ անվանի կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ շուրջ մեկ ժամ հանդիսատեսին պահելով ժողովրդական երաժշտության ելեւէջների ջերմ մթնոլորտում
Համերգին ներկա էին համայնքի ղեկավարի խորհրդական Մարիամ Պողոսյանը, մշակույթի եւ արվեստի ոլորտի ներկայացուցիչներ, հյուրեր։
***
«Վաղարշապատ» ժողովրդական գործիքների նվագախումբը՝ որպես համայնքային երաժշտախումբ գործում է հունվար ամսից։ Նվագախմբում հանդես են գալիս համայնքապետարանի ենթակայության երկու երաժշտական դպրոցների ներկա սաներ եւ շրջանավարտներ՝ քանոնահար Սոնա Մկրտչյանի ղեկավարությամբ։ Նվագախմբին նվագակցում է երաժիշտ Մհեր Սամվելյանը։