ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-Ը ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂԻ ՕՐՆ Է

Տոներ և հիշատակի օրեր
04.09.2020

Հանրապետությունում այսօր նշվում է Արտակարգ իրավիճակների աշխատողի օրը, ինչի կապակցությամբ Էջմիածնի համայնքապետարանը կազմակերպել էր պարգեւատրման արարողություն:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի ՄՓՎ Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցները պարգեւատրվեցին շնորհակալագրերով՝ արտակարգ իրավիճակների աշխատողի բարձր կոչումն արժանապատվորեն կրելու, վտանգաշատ առաքելությունն անձնվիրաբար եւ բարձր գիտակցումով իրականացնելու, մասնագիտական բարձր պատրաստվածության, արհեստավարժության եւ մեծ նվիրումի համար:
Շնորհակալագրերը հանձնեց Էջմիածին համայնքի ղեկավարի տեղակալ Արսեն Պետրոսյանը: Ջոկատը պարգեւատրվեց նաեւ դրամական խրախուսանքով, որը, հրամանատարի որոշմամբ, կծառայի Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատի վարչական շենքի որեւէ խնդրի լուծմանը:

Նորություններ