Մեր մարզադպրոցի սան Պետրոս Աշկարյանը դարձավ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության չեմպիոն

Sport
13.06.2023

Ալբանիայում ընթացող առաջնության եզրափակիչ գոտեմարտում Պետրոս Աշկարյանը 65կգ քաշային կարգում հաղթեց վրացի ըմբիշ Գեորգի Չիկաձեին (5֊3)՝ հռչակվելով Եվրոպայի չեմպիոն
Մինչեւ եզրափակիչ խաղը Պետրոսը խոշոր հաշիվներով հաղթել էր իսրայելացի, լատվացի, մոլդովացի ըմբիշներին, կիսաեզրափակչում պայքարից դուրս թողել ռուս ըմբիշ Բեսլեկոևին։
Շնորհավորում ենք եւ շնորհակալ ենք մեր սանին եւ մարզչին՝ մեր քաղաքի պատիվը միջազգային մրցահարթակներում կրկին բարձր պահելու համար։

Photos

News