Համայնքապետարանի ենթակայության մանկապատեզներում տեղի ունեցան ավարտական հանդեսները

Կրթություն
11.06.2023

Համայնքապետարանի ենթակայության մանկապատեզներում տեղի ունեցան ավարտական հանդեսները
Հայֆիլմից մինչեւ ծովագնացություն, շախմատից մինչեւ դասական երաժշտություն․ Մեր փոքրիկներն ու դաստիարակները հատուկ պատրաստվել էին մանկապարտեզի վերջին դասին։
Ավարտական հանդեսների ընթացքում, մեր փոքրիկները ներկայացրին մանկապարտեզում իրենց ստացած գիտելիքները, հյուրերին պատմեցին հայրենիքի, մայրենի լեզվի, ծնողների հանդեպ իրենց սիրո մասին` իրենց հատուկ պարզ ու ջինջ լեզվով:
Միջոցառումներին ներկա էր համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը, ով շնորհավորեց մանուկներին, մաղթեց կանաչ ճանապարհ, հետագա ուսումնական հաջողություններ ու անհոգ մնակություն։ Շնորհավորական խոսքում համայնքի ղեկավարը շնորհակալություն հայտնեց աշխատակիցներին՝ պատասխանատու եւ կարեւոր աշխատանք կատարելու համար, շեշտեց նախադպրոցական կրթության կարեւորությունը երեխաների կյանքում։
Համայնքի ղեկավարը սաներին հանձնեց ավարտական վկայականներն ու փոքրիկ նվերներ, որ նրանք կօգտագործեն հետագա ուսուցման ընթացքում։
Այս տարի համայնքապետարանի ենթակայության մանկապարտեզներն ավարտել է 360 երեխա:

Լուսանկարներ

Նորություններ