Hope for dreams երաժշտական ներառական նախագծի համերգը` Էջմիածնում

Մշակույթ
09.06.2023

Վաղարշապատի Կոմիտասի անվան մշակույթի պալատի բակում կայացավ Hope for dreams երաժշտական ներառական նախագծի համերգը, որտեղ ելույթ ունեցան զարգացման առանձնահատկություններ ունեցող տաղանդավոր երեխաներ եւ դեռահասներ։
Համերգի ընթացքում հնչեցին հայտնի երաժշտական ստեղծագործություններ՝ դաշնամուրի, կիթառի, կլարնետի եւ հարվածային գործիքների նվագակցությամբ։
Ծրագիրն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հովանու ներքո՝ «Կողք կողքի» ներառական կրթամշակութային ՀԿ-ի եւ «Աուտիզմ» ազգային հիմնադրամի հետ համատեղ:
Ուրախ էինք այս ոգեշնչող նախագիծը հյուրընկալել մեր համայնքում

Լուսանկարներ

Նորություններ