Մեկնարկեց «Փոքրիկ-քայլ» մանկապատանեկան երաժշտական միջազգային մրցույթ-փառատոնը

Մշակույթ
03.06.2023

Մակար Եկմալյանի անվան թիվ մեկ երաժշտական դպրոցում մեկնարկեց «Փոքրիկ-քայլ» մանկապատանեկան երաժշտական միջազգային մրցույթ-փառատոնը:
Այս տարի մրցույթն անցկացվում է 4-րդ անգամ՝ հնարավորություն ընձեռելով ինչպես հայ, այնպես եւ այլազգի մասնակիցների դառնալու երաժշտական տոնի մի մասը։
Շուրջ 22 օր ավելի քան 1700 տաղանդաշատ պատանիներ իրենց կատարումներով կզարդարեն թիվ 1 երաժշտական դպրոցի բեմը` պայքարելով լավագույնի կոչման համար` 12 անվանակարգում։
Առաջինը «Ակադեմիական վոկալ» անվանակարգն է, որում ընդգրկված են ավելի քան 200 պատանիներ: Ժյուրիի կազմում են Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մեներգիչ Սերգեյ Սարգսյանը, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դոցենտ, կոնցերտմայստեր Զարուհի Թոփչյանը, Օպերային մեներգչուհի, ՀՀ Վաստակավոր արտիստ Հասմիկ Հացագործյանը:
---------------------------------
Փառատոնը կազմակերպվում է Վաղարշապատի համայնքապետարանի, «Արտպրոգրես» մշակության հասարակական կազմակերպության եւ ՀՀ ԿԳՄՍ նախարարության համատեղ ջանքերով:

Լուսանկարներ

Նորություններ