Հունիսի 1-ը՝ Վաղարշապատում

Holidays and Memorial Days
01.06.2023

Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, Էջմիածնում եւ Ոսկեհատում տեղի ունեցան գունեղ եւ բազմաժանր միջոցառումներ։
Ոսկեհատում երեխաների համար կազմակերպվեց խաղային շոու ծրագիր՝ մուլհերոսների մասնակցությամբ, ելույթ ունեցան «Զանգակ» երգի եւ «Էջմիածին» պարարվեստի կենտրոնի սաները, տեղի ունեցավ շախմատային մրցաշար։
Էջմիածնում մշակութային-ժամանցային միջոցառումներ կազմակերպվեցին ինչպես քաղաքի կենտրոնական հատվածներում՝ համայնքապետարանի հարակից այգում, հրապարակում, այնպես էլ ծայրամասային թաղամասերում։
Չարենցի եւ Զվարթնոցի խաղահրապարակներում տեղի ունեցան խաղային ծրագրեր, ներկայացվեցին պարային եւ երաժշտական համարներ։
Կոմիտասի անվան կենտրոնական հրապարակում ելույթներ ունեցան Երվանդ Քոչար թանգարանի «Քոչար արտ ստուդիո»-ի երաժշտական խմբի սաները։
Համայանքապետարանի հարակից այգում անցկացվեցին բազմաթիվ խաղ-մրցույթներ՝ մուլտերոսների մասնակցությամբ, «Էջմիածնի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն ի կողմից կազմակերպվեց կավճանկարչություն եւ ակվագրիմ։
Համայնքապետարանի դահլիճում երեխաները վայելեցին մանկական տիկնիկային ներկայացում։ Այնուհետ, Մակար Եկմալյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցի սաները հանդես եկան փոքրիկ համերգային ծրագրով։
Հունիսմեկյան այս գունեղ օրն ամփոփեցինք հայկական լավագույն մուլտֆիլմերի ցուցադրությամբ։

Photos

News