Համայնքապետարանի ենթակայության երաժշտական դպրոցներում ամփոփվեց ուսումնական տարին

Կրթություն
31.05.2023

Մակար Եկմալյանի անվան N1 երաժշտական եւ Էջմիածնի Ս.Մելիքյանի անվան թիվ 2 Երաժշտական դպրոցները ամփոփեցին 2022-2023 թթ. ուսումնական տարին։ Երաժշտական դպրոցների սաները ավարտական համերգների ընթացքում ներկայացրին ողջ տարվա ընթացքում իրենց յուրացրած գիտելիքները։
Նրանք հանդիսատեսին ներկայացան հայ եւ համաշխարհային ստեղծագործողների կատարումներով եւ այս տարիների ընթացքում կուտակած փորձառությամբ։
Երաժշտական դպրոցների տնօրեններ Գեւորգ Մաղաքյանն ու Արտյոմ Հարությունյանը ընդգծեցին, որ աշխատակիցներն ու սաները, եղած սուղ ռեսուրսների պայմաններում անգամ, ձգտում են աշխատել ու ստեղծագործել իրենց ուժերի ներածին չափով՝ հասնելով հնարավոր լավագույն արդյունքին։
Մեր սաներին մաղթում ենք հետագա հաջողություն: Հավատացած ենք, որ երաժշտական դպրոցում սովորելու տարիները նրանց տալիս են ոչ միայն մասնագիտական գիտելիքներ, այլ նաեւ ձեւավորում են նրանց որպես ընդգծված բնավարություն ունեցող անհատներ:

Լուսանկարներ

Նորություններ