Եղիշե Թադեւոսյանի անվան գեղարվեստի դպրոցում ամփոփվեց ուսումնական տարին

Կրթություն
29.05.2023

Տեղի ունեցավ շրջանավարտ սաների վկայականների հանձնման արարողությունը, որից հետո ներկաները դիտեցին սաների ավարտական աշխատանքների հաշվետու ցուցահանդեսը:
Համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը հանձնեց սաների ավարտական վկայականները, մաղթեց վերջիններիս հետագա բեղուն ճանապարհ: «Ես լիահույս եմ, որ դպրոցն ավարտած շատ աշակերտներ հետագայում կլինեն արվեստի վառ ներկայացուցիչներ, կդառնան նոր Եղիշե Թադեւոսյաններ ու Այվազ Ավոյաններ, եւ իրենց տաղանդն ու կարողությունները կօգտագործեն ի նպաստ համայնքում մշակութային կյանքի զարգացման»-, նշեց համայնքի ղեկավարը:
Գեղարվեստի դպրոցն այս տարի ավարտեց 32 սան:

Լուսանկարներ

Նորություններ