Տեղի ունեցավ  շրջանավարտ սաների վկայականների հանձնման արարողությունը, որից հետո ներկաները դիտեցին սաների ավարտական աշխատանքների հաշվետու ցուցահանդեսը:
 Համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը հանձնեց սաների ավարտական վկայականները, մաղթեց վերջիններիս հետագա բեղուն ճանապարհ:  «Ես լիահույս եմ, որ դպրոցն ավարտած շատ աշակերտներ հետագայում կլինեն արվեստի վառ ներկայացուցիչներ, կդառնան նոր Եղիշե Թադեւոսյաններ ու Այվազ Ավոյաններ, եւ իրենց տաղանդն ու կարողությունները կօգտագործեն ի նպաստ համայնքում մշակութային կյանքի զարգացման»-, նշեց համայնքի ղեկավարը: 
 Գեղարվեստի դպրոցն այս տարի ավարտեց 32 սան: