ԷՋՄԻԱԾՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԸ ՀԱՄԱԼՐՎԵՑ 100 ԳՐՔՈՎ

Կրթություն
14.09.2020

Էջմիածնի Հովհաննես Հովհաննիսյանի անվան կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ Էջմիածնի գրադարանների աշխատակիցների համար կազմակերպված վարպետաց դաս, որն անցկացնում էին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը եւ արվեսագիտության թեկնածու Նազենի Ղարիբյանը:
Նախքան վարպետաց դասի մեկնարկը տիկնայք շրջայց են կատարել գրադարանում, ծանոթացել ֆոնդային գույքին, տարվող աշխատանքներին եւ սպասվող նորություններին:
Դասընթացն անցկացվում էր ճապոնական «Ի բի յամադա» հիմնադրամի հետ գործակցությամբ, ինչի շրջանակում եւ գրադարանը, որպես նվեր, համալրվեց 100 նոր գրքով եւ գրապահարանով:

Լուսանկարներ

Նորություններ