Գարի Քյոսայանի ջազ քառյակի համերգը Կոմիտասի անվան մշակույթի պալատում

Culture
28.05.2023

Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման օրը Էջմիածնում երեկոն տոնական֊ջազային էր. Վաղարշապատի Կոմիտասի անվան մշակույթի պալատում աշխարհահռչակ ջազմեն Գարի Քյոսայանն էր՝ իր ջազ քառյակի հետ միասին։
Համերգային երեկոյի ընթացքում հանդիսատեսը վայելեց ջազմենի հեղինակային ստեղծագործություններն ու ջազի համաշխարհային գեղեցիկ հիթերը՝ երգչուհի Ալլա Սահակյանի կատարմամբ՝ ճամփորդելով ջազի հեքիաթային եւ մոգական աշխարհով։
Համերգի ընթացքում ելույթ ունեցան նաեւ Վաղարշապատի «Արիա» վոկալ ստուդիայի սաները՝ իրենց մանկական ձայներով յուրահատկություն եւ նոր ոճ հաղորդելով երեկոյին։

Photos

News