Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի, համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի եւ պաշտոնատար այլ անձանց ուղեկցությամբ Էջմիածնում նրանք այսօր այցելել են «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան, շրջայց կատարել Մայր Աթոռի թանգարաններում, ծանոթացել եկեղեցական ու մշակութային գանձերին:
Այցը շարունակվել է «Ալլուրիա Վայնս» օրգանական գինիներ արտադրող ընկերությունում, որտեղ վերջիններս ծանոթացել են ավանդական ճանապարհով գինու պատրաստման ընթացքին։ Այնուհետ պատվիրակությունն այցելել է «Մաչանենց տուն» Ինովացիոն էթնիկ մարզային կենտրոն։
Պատվիրակությունը Արմավիրի մարզում է եռօրյա ճանաչողական այցով, որի շրջանակում այցեր են տեղի ունենում մարզի տարբեր բնակավայրերի պատմամշակութային կարեւոր վայրեր, հանդիպումներ են կայանում համայնքների գործարարների հետ։