Նոր տպավորիչ ցուցադրություններ, ֆոտահանդեսներ, վարպետաց դասեր՝ համեմված դասական երաժշտությամբ. «Թանգարանների գիշեր» ամենամյա միջոցառման շրջանակներում համայնքապետարանի ենթակայության եւ համայնքում գործող պետական թանգարանների մասնաճյուղերում շարունակվում են օրվա համար կազմակերպված միջոցառումները:
Բոլոր թանգարաններում օրը հագեցած է տարաբնույթ մշակութային միջոցառումներով՝
Վաղարշապատի պատմազգագրական թանգարան ՀՈԱԿ֊ում ցուցադրվում է «Դարերի խորքից. հավատի ուժը» նոր հնագիտական հավաքածոն: Աշխատակիցների կողմից անցկացվում է «Ինչպես է վերականգնվում անցյալը» վարպետաց դասը. այցելուները ականատեսն են լինում վնասված գտածոների վերականգնման աշխատանքներին:
Հովհաննես Հովհաննիսյան տուն-թանգարան ՀՈԱԿ-ի բակում ցուցադրվեցին Եղիշե Թադեւոսյանի անվան Գեղարվեստի դպրոցի սաների աշխատանքները, ելույթ ունեցան Մ. Եկմալյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցի սաները:
Խորեն Տեր-Հարության թանգարան /Ազգային պատկերասրահի Էջմիածնի մասնաճյուղ/ում բացվեց նկարիչ Ալբերտ Հակոբյանի ստեղծագործությունների ցուցադրությունը, ելույթ ունեցան թիվ 1 երաժշտական դպրոցի սաները:
Ազգային պատկերասրահի Մհեր Աբեղյանի մասնաճյուղում հիմնական ցուցադրությունը ուղեկցվեց Ս. Մելիքյանի անվան թիվ 2 երաժշտական դպրոցի սաների ելույթներով, ինչպես նաեւ ցուցադրվեցին տարբեր կրթական հաստատությունների սաների ստեղծագործությունները:
Ցուդարություն տեղի ունեցավ նաեւ Էջմիածնում նորաբաց Dada hub art galleryում: