«Չարենց» երաժշտաթատերական միջոցառումը Կոմիտասի անվան մշակույթի պալատում

Մշակույթ
10.05.2023

Բոլոր ժամանակների հայ մեծագույն գրողներից մեկի այս տողերի ապացույցն այսօր հանդիսատեսը վայելեց Չարենցյան ոգով եւ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հնչյուններով համեմված երեկոյի ընթացքում։
Վաղարշապատի Կոմիտասի անվան մշակույթի պալատում հյուրընկալեցինք իր ձեւաչափի մեջ բացառիկ «Չարենց» երաժշտաթատերական միջոցառումը։ Ֆիլհարմոնիկ նվագախումբն ու տաղանդաշատ դերասանական աստղաբույլը՝ Արթուր Ութմազյանը, Բաբկեն Չոբանյանը, Մխիթար Ավետիսյանը, Սամվել Թոփալյանն ու Սամսոն Ստեփանյանը բացահայտեցին Չարենցին՝ կյանքի բոլոր փուլերում եւ դրսեւորումներում՝ հայրենիքի հանդեպ ունեցած սիրով, իրեն հատուկ խոհերով, երջանկությամբ ու տառապանքով։
Հանդիսատեսը, երեկոյի ընթացքում տեղափոխվելով Չարենցյան ժամանակաշրջան, տեսավ եւ ճանաչեց Չարենց ընտանիքի հորը, ամուսնուն, հեղափոխականին եւ սիրահարին,
զգաց այդ ժամանակաշրջանի շունչն ու հոգին, վերապրեց Չարենցի ողջ կյանքն ու կյանքի բոլոր էտապներում ունեցած զգացողությունները։
Միջոցառման ողջ ընթացքն ուղեկցվեց բանաստեղծին ու իր ժամանակաշրջանին վերաբերող հազվագյուտ քրոնիկայով եւ պատմավավերագրական տեսանյութերով։

Լուսանկարներ

Նորություններ