Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություններն Էջմիածնում

Holidays and Memorial Days
24.04.2023

Ապրիլի 24-ին՝ Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակության օրը, վաղ առավոտից մարդաշատ է Կոմիտասի անվան հրապարակը, որտեղ ծաղիկներ են խոնարհում եւ հարգանքի տուրք են մատուցում բազմաթիվ քաղաքացիներ:
Համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը, համայնքապետարանի աշխատակազմը, համայնքում գործող պետական ստորաբաժանումների ղեկավար կազմերը եւս ծաղիկներ եւ ծաղկեպսակ խոնարհեցին Կոմիտասի հուշարձանին:
Այնուհետ, Մայր Տաճարի բակում գտնվող Աղոթքի եւ ուխտի խաչքարի առջեւ, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց բարեխոսական կարգ՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների:
Խոնարհումի համար դուրս էր բերվել Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակաց մասունքարանը, որը պատրաստվել է 2015 թվականին, նույն տարում, երբ կատարվեց ցեղասպանության զոհերի սրբադասման արարողությունը:
Մասունքարանում զետեղված են 1965 թվականին Դեր Զորից Սուրբ Էջմիածին բերված մասունքները:

Photos

News