Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Էջմիածին

Այլ
22.04.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետեւել է պետական բյուջեի միջոցներով իրականացված աշխատանքներին, սուբվենցիոն ծրագրերին:
Արմավիրի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը եղավ նաեւ Էջմիածնում։
Համայնքի ղեկավարի եւ պաշտոնատար անձանց ուղեկցությամբ վարչապետն այցելեց Երվանդ Օտյանի անվան թիվ 7 հիմնական դպրոց, որտեղ պետության միջոցներով կառուցվում է նոր մարզադահլիճ։
Տիգրան Մեծ փողոցում վարչապետը ծանոթացավ 2022 թվականի սուբվենցիոն ծրագրով կատարված մայթերի հիմնանորոգման աշխատանքներին։ Ծրագրի պայմանագրային արժեքը 136.7 մլն դրամ էր, որի 45%-ը համաֆինանսավորել է պետությունը, 55%-ը՝ համայնքը:
Այցի ընթացքում վարչապետին ուղեկցեցին Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը։

Լուսանկարներ

Նորություններ