ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ ԵՆ ԱՍՖԱԼՏԱՊԱՏՄԱՆ ԼԱՅՆԱԾԱՎԱԼ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

Բարեկարգում
17.09.2020

Էջմիածնում մեկնարկում են ասֆալտապատման լայնածավալ աշխատանքներ:
Կասֆալտապատվեն՝ Օրջոնիկիձե 23 եւ 25 շենքերի բակերը, Արագածի զանգվածի թիվ 1, 1/3, 2, 3, 5, 6, 7, 8, 10, 11, 12, 12ա, 13, 14, 15, 17 շենքերի բակերը, Արամ Մանուկյան 1-ին թաղամասի գլխավոր փողոցը, Մ.Մեխակյան փողոցի հատվածը:
Ընդհանուր առմամբ իրականացվելու է մոտ 21 հազար քառակուսի մետր ասֆալտապատման աշխատանքներ:
Նշված աշխատանքների կատարման համար հայտարարված մրցույթներն արդեն կայացել են:

Նորություններ