Կոմիտասի անվան մշակույթի պալատում բացվեց «ի սկզբանե» խորագրով ցուցահանդեսը

Culture
21.04.2023

Վաղարշապատի Կոմիտասի անվան մշակույթի պալատում բացվեց Էջմիածնի հինգ տաղանդաշատ նկարիչների եւ արվեստագետների՝ Հայդուկ Սմբատյանի, Ժորա Գասպարյանի, Ինե Սերգեյանի, Համազասպ Մանուկյանի եւ Մարիետա Վարդանյանի ստեղծագործությունների ցուցադրությունը՝ «Ի սկզբանե» խորագրով:
Նկարիչներից յուրաքանչյուրն իրեն յուրահատուկ եւ տարբերվող ոճով կտավների եւ քանդակներին շունչ հաղորդելով պատկերել է․ թե ինչն է եղել «ի սկզբանե»։
Ժամանակակից արվեստի շնչով ցուցադրությունն ընդգրկում է մարդկային կյանքի բոլոր փուլերը՝ քաղաքակրթությունների ստեղծումից մինչեւ մանկության դետալներ, անձնական հարաբերություններից մինչեւ վերերկրային զգացումների պատկերներ։
Ցուցահանդեսի բացմանը ներկա էին համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը, նկարիչներ, արվեստի ոլորտի ներկայացուցիչներ։
Աշխատանքները մշակույթի պալատում կցուցադրվեն շուրջ մեկ ամիս։

Photos

News