Չինաստանի մշակույթն ու քաղաքակրթությունը ներկայացնող միջոցառում համայնքապետարանում

Մշակույթ
12.04.2023

Հայաստանում Չինաստանի դեսպանատան եւ Կոնֆուցիոսի ինստիտուտի հետ համագործակցությամբ կազմակերպված միջոցառման ընթացքում ներկայացվեց չինական ազգային երաժշտությունը, անդրադարձ կատարվեց կրթական համակարգի առանձնահատկություններին,կարճ տեսաֆիլմերի միջոցով ներկայացվեցին Չինաստանի տեսարժան վայրերն ու երկրի այցեքարտային տեղանքները, Կոնֆուցիուսի ինստիտուտի դասախոս Յուեն Ցինտը ներկայացրեց «Կաքավիկ» ստեղծագործությունը։
Միջոցառմանը ներկա էին համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը,Հայաստանում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինը, Կոնֆուցիուսի ինստիտուտի ղեկավար Գոռ Սարգսյանը, Չինաստանի դեսպանատան ներկայացուցիչներ:
Համայնքի ղեկավարը, խոսելով հայ֊չինական հարաբերությունների մասին, նշեց, որ մեր երկրում մեծ հետաքրքրություն կա չինական մշակույթի, կրթական համակարգի հանդեպ:
«Մենք միջազգային կազմակերպությունների եւ տարբեր երկրների հետ համագործակցությունների հաստատումը, եւ Չնաստանի հետ սկսած մեր նոր համագործակցությունը մեզ համար շատ կարեւոր է»,- նշեց համայնքի ղեկավարը:
Օրերս նշվեց Հայաստանի եւ Չինաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 31-ամյակը: Այս մասին ընդգծեց Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինը, նշելով, որ անկախ աշխարհագրական հեռավորությունից՝ մեր երկրների ավանդական բարեկամությունը զգալիորեն ամրապնդվում եւ զարգանում է, երկկողմ համագործակցության մակարդակը մշտապես բարձրանում է, եւ ապագայում երկու երկրների միջեւ համագործակցությունն էլ ավելի կսերտանա:
Միջոցառման ավարտին ներկայացվեց նաեւ չինական խոհանոցը։

Լուսանկարներ

Նորություններ