Օշականի ճակատամարտում զոհված ռուս զինվորների հուշարձան տանող ցուցանակի բացման արարողություն․

Improvement
10.04.2023

Վաղարշապատ֊Արմավիր մայրուղում բացվեց ռուս զինվորնորի հուշարձանը տեղանշող ցուցանակ։ Բացմանը ներկա էր Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան պարոն Սերգեյ Կոպիրկինը, համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը, «Դոմ Մոկվի» կազմակերպության անդամները, համայնքային իշխանության ներկայացուցիչներ, Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցներ, Հայաստանում ռուսական համայնքի անդամներ:

Ցուցանակի բացումից հետո կատարվեց ծաղկեդրում եւ Հարգանքի տուրք մատուցվեց Օշականի ճակատամարտում զոհված հայ եւ ռուս մարտիկների հիշատակինը հավերժացնող հուշակոթողին։

Հայ Առաքելական եկեղեցու սպասավոր Տեր Սեւակ քահանա Սարիբեկյանը կատարեց հոգեհանգստյան կարգ։

Հուշակոթողի տարածքում տեղի ունեցավ նաեւ անվանական ծառատունկ. տնկվեց շուրջ 20 տուա տեսակի ծառ։

Photos

News