Մեծամասշտաբ ծառատունկ կատարվեց Տերյան փողոցի այգում

Բարեկարգում
25.03.2023

Բարեկարգման սեզոնային աշխատանքների շրջանակում մեծամասշտաբ ծառատունկ կատարվեց Տերյան փողոցի այգում:
Այգու մի հատվածում տնկվեց շուրջ 180 ծառ` տարբեր տեսակի ընտանիքիների, այլ հատվածում տնկեցին վարդի շիվեր:
Այգում ընդհանուր մաքրման, բարեկարգման աշխատանքներ եւ ծառատունկ կատարվեց համայնքապետարանի բոլոր բաժինների մասնակցությամբ եւ Վաղարշապատի Երիտասարդական Միություն Vagharshapat Youth Union-ի անդամների ներգրավվածությամբ:
Ծառատունկի նպատակով, բնակիչների նախաձեռնությամբ, մի քանի շենքների բակերի համար եւս հատկացվել են ծառներ:
Կատարված ծառատունկը կնպաստի քաղաքի կանաչապատ հատվածների ծավալի ավելացմանը, կնպաստի կլիմայական ֆոնի բարելամանը եւ օդի մաքրմանը, ինչպես նաեւ կբարձրացնի այգու գրավչությունը:
-------------
Հիշեցնենք, որ նախորդ տարի այս այգում տեղադրվեց մարզական խաղահրապարակ, թարմացվեց գիշերային լուսավորության համակարգը:
Համայնքի բոլոր թաղամասերի համաչափ զարգացումն ու այգիների բարեկարգումը մեր առաջնահերթություններից մեկն է:

Լուսանկարներ

Նորություններ