Ասֆալտապատվել է Արամ Մանուկյան 1-ին թաղամասի 3-րդ փողոցը

Improvement
30.03.2023

Արամ Մանուկյան 1-ին թաղամասի 3-րդ փողոցում ավարտվել են ասֆալտապատման աշխատանքները:
Մինչ բուն ասֆալտապատման աշխատանքների մեկնարկը, արդեն կատարվել էին նախապատրաստական աշխատանքներ՝ տեղադրվել են եզրաքարեր, կատարվել են հարթեցման աշխատանքներ, բարձրացվել են դիտահորերը:

Արամ Մանուկյան թաղամասի բարեկարգման աշխատանքները մեկնարկել են 2019 թվականից. առաջնային լուծվել է ջրահեռացման (կոյուղի) հիմնախնդիրը, արդիականացվել է արտաքին լուսավորության ցանցը, բարեկարգման աշխատանքներ են կատարվել այգում:
2020 եւ 2021 թվականներին ասֆալտապատվել են գլխավոր փողոցներից երկուսը:
Ինչպես եւ խոստացել էինք բնակիչներին՝ Արամ Մանուկյան թաղամասը քայլ առ քայլ դարձնելու ենք քաղաքի ամենաբարեկեցիկ թաղամասերից մեկը:

Photos

News