Մարտի 8-ը` Վաղարշապատում

Տոներ և հիշատակի օրեր
08.03.2023

Ինչպես ամեն տարի, այս տարի եւս, մարտի 8-ին մեր համայնքը լի է արեւոտ տրամադրությամբ, պայծառ ժպիտներով ու գույներով:
Վաղարշապատի Երիտասարդական Միության երիտասարդները համայնքապետարանի կողմից Էջմիածնում եւ Ոսկեհատում ծաղիկներ բաժանեցին կանանց եւ աղջիկներին՝ փորձելով տոնական օրը լցնել ժպիտներով եւ դրական էներգիայով:
Իսկ Կոմիտասի անվան հրապարակի հարակից հատվածում տեղադրված է նաեւ գարնանային շունչ հաղորդող տաղավար, որը ամբողջացնում է տոնական տրամադրությունը:

Լուսանկարներ

Նորություններ