Կարճիկյան փողոցում տարիներ ի վեր առկա խնդիրը, կապված հորդառատ անձրեւների ժամանակ անձրեւաջրերի, իսկ ոռոգման շրջանում նաեւ ոռոգման ջրերի կուտակման եւ դրա արդյունքում այդ փողոցի տների հիմքերի վնասման հետ, կստանա համակարգային լուծում: 
Խորհրդային տարիներին այս նպատակով կառուցված կիսախողովակը տասնամյակներ է ինչ սպառել է իրեն եւ չի ապահովում ջրահեռացում: 
Շինբարեկարգման ծրագրով կկառուցվի 430 մետր երկարությամբ հեղեղատար կոյուղի, որը կապահովի ջրերի անխոչընդոտ հեռացումը: 
Տվյալ աշխատանքների իրականացման համար հայտարարված մրցույթն արդեն կայացել է, աշխատանքները կմեկնարկեն առաջիկա օրերին: