Էջմիածնում բնակություն հաստատած Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների նախաձեռնությամբ եւ համայնքապետարանի աջակցությամբ կազմակերպվեց տեղային շաբաթօրյակ:
 Ընդհանուր մաքրման եւ աղբահանության աշխատանքները կատարվեցին Սուրբ Հռիփսիմե եկեղեցու եւ հարակից տարածքներում, մաքրվեցին մայթերը, դրանց հարող հատվածները: 
 Ռուսական համայնքի հետ համատեղ ծրագրերը լինելու են շարունակական:
  Հարգելի՛ քաղաքացիներ, մեր բնակավայրը մաքուր պահելը  բոլորիս պարտականությունն է, մեզնից յուրաքանչյուրն ունի իր բաժին պատասխանատվությունը մաքրության ամենօրյա պահպանման գործում։