2022-ի տարեսկզբին, երբ համայնքների խոշորացման ծրագրով Ոսկեհատը միավորվեց Էջմիածնի հետ, առաջնահերթություն տրվեց կարեւորագույն երկու ենթակառուցվածքների՝ բուժամբուլատորիայի վերանորգման եւ մանկապարտեզի հիմնանորոգման խնդիրներին: 
   Նախկին բուժամբուլատորիան բազմաբնակարան վթարային շենքի առաջին հարկում էր գործում: Բացակայում էին աշխատանքային պայմանները, չկային անցկացված ջրամատակարարման, գազամատակարարման համակարգեր, սանհանգույց: 
  Նոր բուժամբուլատրիան կգործի գյուղապետարանի վարչական շենքի առանձնացված հատվածում, մակերեսը կկազմի շուրջ 180.75քմ: Վարչական շրջանի շուրջ 3000 բնակիչ բուժօգնություն կստանա բարվոք պայմաններ ունեցող նոր բուժհաստատությունում:
 Վերանորոգման ավարտին աշխատասենյակները կկահավորվեն նաեւ նոր սարքավորումներով: 
 Ֆինանսավորումն ամբողջությամբ կատարվում է համայնքապետարանի բյուջեից, աշխատանքների պայմանագրային արժեքը կազմում է 14.930.400 (տասնչորս միլիոն ինը հարյուր երեսուն հազար չորս հարյուր) ՀՀ դրամ:  
------------------
  Օրեր անց կավարտվեն նաեւ մանակապարտեզի հիմնանորոգման աշխատանքները, որոնց կանդրադառնանք հետագայում: