Փետրվարի 21-ը նշվում է որպես մայրենի լեզուների իրավունքների ճանաչման եւ գործածության աջակցման օր:
Օրվա խորհրդով՝ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանն այցելեց Վահան Ռշտունու անվան թիվ 11 հիմնական դպրոց, մասնակցեց բաց դասի՝ նվիրված մայրենի լեզվին:
Թեմատիկ եւ բովանդակային դասաժամի ընթացքում աշակերտները ներկայացրին հայոց լեզվի սկզբնավորման պատմությունը, վերհիշեցին հայ մեծանուն գրողների խոսքերն ու ասույթները՝ նվիրված մեր ազգի դիմագիծը համարվող մայրենի լեզվին, հայրենիքին, բազմադարյա պատմությանն ու մշակույթին։
Դասաժամը համեմված էր աշակերտների կողմից ներկայացված ասմունքներով,մայրենի լեզվի մասին գրված ակրոստիքոսներով։
Բաց դասի ավարտին համայնքի ղեկավարը, շնորհավորելով բոլորին այս գեղեցիկ տոնի առթիվ, նշեց, որ աշակերտները հետագայում ինչ մասնագետ էլ դառնան, հայոց լեզվի գերազանց իմացությունը պետք է դառնա եւ լինի առաջնահերթություն նրանց համար։