Տեառնընդառաջն Էջմիածնում

Տոներ և հիշատակի օրեր
14.02.2023

Փետրվարի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Տեառնընդառաջը կամ 40-օրյա մանուկ Հիսուսի` տաճարին ընծայման տոնը:

Փետրվարի 13-ի երեկոյան Մայր Աթոռի միաբանությունը Սուրբ Գայանե վանքում մասնակցեց Երեկոյան ժամերգության։ Հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ կատարվեց տարվա առաջին Անդաստանի կարգը, որին հաջորդեց մոմերի օրհնության արարողությունը․ Եկեղեցու կանթեղներից վերցված կրակով եկեղեցիների բակերում վառվում են խարույկներ՝ իբրեւ Քրիստոսի լույսի խորհրդանիշ:
Սուրբ Գայանեի խորանի կանթեղից վառված մոմով Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռի միաբանական շենքի շրջափակում վառեց Տեառնընդառաջի խարույկը։
Տոնի առիթով Նորին Սրբությունը խաչեր ընծայեց ներկա հավատավոր ժողովրդին:

Տոնը ժողովրդի մեջ ավելի շատ հայտնի է Տրնդեզ անունով:
Ժողովրական ավանդույթների համաձայն տոնը նշվեց Կոմիտասի անվան մշակույթի պալատի բակում: Նախ կատարվեց նախատոնակ, որի ընթացքում երգի, պարի, ազգային նվագարանների խմբերի սաները ներկայացրին տոնի խորհուրդը, կատարվող ծիսակարգը, ելույթ ունեցան թեմատիկ համարներով:
Միջոցառման ավարտին վառվեց տոնական խարույկը՝ իբրեւ Քրիստոսի լույսի խորհրդանիշ:

Լուսանկարներ

Նորություններ