Անկախ Հայաստանն արդեն 29 տարվա պատմություն ունի.
Սիրելի՛ հայրենակիցներ,
Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս մեր գլխավոր պետական տոնի` Անկախության օրվա առթիվ:
1991 թվականի սեպտեմբերի 21-ին համաժողովրդական հանրաքվեի արդյունքներով ամրագրվեց մեր ժողովրդի միասնական կամքը` բացելով հայոց պատմության նոր էջ:
Դիմակայելով բոլոր մարտահրավերներին, այսօր լայն հնարավորություններ են ստեղծված աշխարհի առաջադեմ երկրների հետ համընթաց քայլելու, իրավահավասար փոխհարաբերություններ հաստատելու եւ ազգային նվիրական իղձերն իրագործելու ու մեր սերունդներին հզոր Հայաստան ժառանգելու համար: Բոլորիս պարտքն է մեր ավանդը ներդնել մեր հայրենիքի եւ հարազատ ժողովրդի հուսալի ապագայի կերտման գործում` աներեր շարունակելով անկախության մեր երթը:
Էջմիածին համայնքի ղեկավար` Դիանա Գասպարյան