Փոքրիկները վայելեցին «Կըտ-կըտ ճուտիկը» հեքիաթի մոտիվներով ստեղծված ուսուցողական ինտերակտիվ ներկայացումը, որի ընթացքում նրանց համար մատչելի լեզվով բացատրվեց, թե ինչ է մեդագրագիտությունը։ Ներկայացման ողջ ընթացքում խաղերի եւ զվարճանքի միջոցով փոքրիկները սովորեցին հասկանալ, թե ինչ են համացանցն ու մեդիան, ծանոթացան դրանց տված հնարավորություններին, ինչպես նաեւ սովորեցին խուսափել դրանցում առկա հնարավոր վտանգներից։
Ներկայացման ավարտին մանկապարտեզի սաները նվեր ստացան հեքիաթների գրքեր։
--------------
2020 թվականին մեկնարկած «Ավելի անվտանգ առցանց միջավայր․ նախադպրոցական հաստատություններում մեդիագրագիտության ուղղությամբ միջամտություն» ծրագրի շրջանակում ամերիկյան բեսթսելլեր «Կըտ-կըտ ճուտիկը», «Թվային պոչ» եւ «Լինում է, չի լինում առցանց» հեքիաթները թարգմանվել եւ հրատարակվել են հայերեն, դրանց մոտիվներով ստեղծվել են ինտերակտիվ ներկայացումներ, որի մասնակիցն են դառնում շատ փոքրիկներ՝ Հայաստանի տարբեր մարզերից։