Համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի ուղերձը Բանակի օրվա առթիվ

Տոներ և հիշատակի օրեր
28.01.2023

Հայոց փառապանծ բանակը 31 տարեկան է: Այն կազմավորվել ու կայացել է դժվարին պայմաններում՝ պատերազմի բովում, անկախության հռչակման շեմին, սակայն հստակ քայլերով զարգացում է ապրել՝ դառնալով հայոց պետականությունն իր վրա վրա կրող ամուր հենասյուներից մեկը: Չկա ընտանիք, որը չունի կամ չի ունեցել սահմանին կանգնած զինվոր, ուստի այս օրը հավասարապես բոլորինն է՝ ծառայության մեջ գտնվող զինվորինը, նրա վերադարձին սպասող ընտանիքինը, յուրաքանչյուր հայինը:
Վերջին տարիներին մեզ պատուհասած պատերազմները, սահմանային ոտնձգությունները կրկին վերահաստատում են բանակի ու զինվորական համակարգի արդիականացման առաջնահերթությունն ու հրատապությունը։
Իրապես անգին է այն խաղաղությունը, որն օր ու գիշեր հսկում ու պահպանում է սահմանին կանգնած զինվորականը։ Ուստի մեր միաբան աղոթքն է, որ մեր երկրում խաղաղ բացվեն արշալույսները, բոլոր զինվորները խաղաղ երկնքով վերադառնան տուն:
Խոնարհում մեր երկրի անկախության ու բանակի կայացման ճանապարհին նահատակված բոլոր հերոսների հիշատակին: Փա՜ռք մեր երկրի սահմաններն ամուր պահող բոլոր զինծառայողներին։
Շնորհավո՛ր տոնդ, Հայո՛ց բանակ, հա՛յ զինվոր

Նորություններ