Մեկնարկեց 2023 թվականի ձմեռային զորակոչը

Այլ
09.01.2023

Այսօր Սարդարապատի հուշահամալիրում հանդիսավոր միջոցառմամբ մեկնարկեց տարվա առաջին զորակոչը, որին ներկա էին Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը, փոխմարզպետ Առնակ Ավետիսյանը, Վաղարշապատ համայնքի ղեկավարի տեղակալ Արսեն Պետրոսյանը, համայնքների ղեկավարներ:
Միջոցառումը սկսվեց տերունական աղոթքով եւ ծաղկեդրմամբ:
Օրհնության կարգ կատարեց թեմակալ առաջնորդ Սիոն Սրբազանը՝ իր աղոթքում խաղաղություն հայցելով մեր երկրի եւ անվտանգ ծառայություն՝ բոլոր զինվորների համար:
Վաղարշապատ համայնքի ղեկավարի տեղակալ Արսեն Պետրոսյանը, բարի ծառայություն մաղթելով նորակոչիկներին, նշեց, որ հայրենիքի պաշտպանությունը սրբազան առաքելություն է, որին այսօր մեկնում են մեր որդիները, եւ որ բոլորս ունենք մի նպատակ՝ հզորացնել եւ շենացնել մեր պետությունը, մեր սերունդներին փոխանցել ամուր եւ հզոր հայրենիք:
Նորակոչիկները զինվորական կենտրոնական հավաքակայան մեկնեցին բարձր տրամադրությամբ եւ հայրենիքի սահմանները պաշտպանելու վեհ գիտակցումով:

Լուսանկարներ

Նորություններ