ԷՋՄԻԱԾՆԻ ՔՈՒՅՐ ՔԱՂԱՔ ԻՍԻ ԼԵ ՄՈՒԼԻՆՈՆ 70.000 ԵՎՐՈ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԿՏՐԱՄԱԴՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

Արտաքին կապեր
07.10.2020

Ֆրանսիայի մեր քույր քաղաք Իսի լե Մուլինոն այս հինգշաբթի 70.000 եվրոյի չափով օգնություն է տրամադրելու Հայաստանին: Ի նշան բարեկամության եւ աջակցության, երեկ Իսի լե Մուլինոյի քաղաքապետարանի շենքում բարձրացվել է Հայաստանի Հանրապետության դրոշը:
Իսի լե Մուլինոյի քաղաքապետ Անդրե Սանտինին այս մասին հրապարակում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ հղում անելով Էջմիածին եւ Իսի լե Մուլինո քույր քաղաքների՝ արդեն 30 տարվա համագործակցությանը:
Էջմիածին համայնքը և ողջ հայ ժողովուրդը իր խորին շնորհակալությունն է հայտնում պարոն Անդրե Սանտինիին իր բարի կամքի դրսևորման, մեր երկու քաղաքների միջև 30 տարվա համագործակցության և բարեկամությանը ուժը վերահաստատելու համար:
_____________________________________________

La ville jumelle d’Etchmiadzin Issy-les-Moulineaux s'apprête à accorder une aide de 70.000 Euros à l’Arménie. En plus, le drapeau de la République d'Arménie flotte à la mairie d'Issy-les-Moulineaux depuis hier en gage d'amitié entre l'Arménie et la France.
La commune d’Etchmiadzin et tout le peuple arménien rendent un vibrant hommage à Monsieur André Santini pour la manifestation de bonne foi, ainsi que pour la réaffirmation de l'amitié et de la coopération de 30 ans entre nos deux villes.

Լուսանկարներ

Նորություններ