Տեղի ունեցավ երաժշտական դպրոցների տարեվերջյան ամփոփիչ համերգը

Մշակույթ
26.12.2022

Այսօր կայացավ Մակար Եկմալյանի անվան թիվ 1 եւ Սպիրիդոն Մելիքյանի անվան թիվ 2 երաժշտական դպրոցների միասնական համերգը: Երաժշտական դպրոցների սաները ներկայացրին անցնող տարվա ընթացքում ունեցած արդյունքները։
Հնչեցին հայ եւ համաշխարհային երաժիշտների լավագույն ստեղծագործությունները։
Համերգին ներկա էր համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը, կրթության եւ մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ, հյուրեր։
Համայնքի ղեկավարը շնորհակալություն հայտնեց ուսուցիչներին` պատասխանատու եւ անձնվեր աշխատանք կատարելու համար` կարեւորելով երաժշտական դպրոցների դերը երեխաների դաստիարակության գործում, շեշետեց, որ երկրի համար այս դժվարին ժամանակաշրջանում արվեստը ուժ եւ լավատեսություն փոխանցող ուղի է:

Լուսանկարներ

Նորություններ