Եղիշե Թադեւոսյանի անվան գեղարվեստի դպրոցում տեղի ունեցավ տարեվերջյան ամփոփիչ ցուցահանդեսը

Մշակույթ
26.12.2022

Աշակերտներն եւ ուսուցիչները հյուրերին ներկայացրին տարվա ընթացքում իրենց կատարած աշխատանքը, կիսվեցին գաղափարներով:
Համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը շրջայց կատարեց ցուցասրահում, ծանոթացավ աշխատանքներին:
Աշակերտների հետ զրույցի ընթացքում համայնքի ղեկավարը պատրաստակամություն հայտնեց աջակցելու նրանց, ստեղծելու բարվոք պայմաններ դասապրոցեսի առավել արդյունավետ կազմակերպման համար:
Համայնքի ղեկավարը կարեւորեց արտադպրոցական կրթության դերն ու նշանակությունը երեխաների զարգացման ու աշխարհընկալման գործում, հույս հայտնեց, որ շատ աշակերտներ հետագայում կդառնան արվեստի վառ ներկայացուցիչներ, իրենց տաղանդն ու կարողությունները կներդնեն ի նպաստ համայնքի եւ երկրի։

Լուսանկարներ

Նորություններ