Աշակերտներն եւ ուսուցիչները հյուրերին ներկայացրին տարվա ընթացքում իրենց կատարած աշխատանքը, կիսվեցին գաղափարներով: 
 Համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը շրջայց կատարեց ցուցասրահում, ծանոթացավ աշխատանքներին: 
 Աշակերտների հետ զրույցի ընթացքում համայնքի ղեկավարը պատրաստակամություն հայտնեց աջակցելու նրանց, ստեղծելու բարվոք պայմաններ դասապրոցեսի առավել արդյունավետ կազմակերպման համար: 
 Համայնքի ղեկավարը կարեւորեց արտադպրոցական կրթության դերն ու նշանակությունը երեխաների զարգացման ու աշխարհընկալման գործում, հույս հայտնեց, որ շատ աշակերտներ հետագայում կդառնան արվեստի վառ ներկայացուցիչներ, իրենց տաղանդն ու կարողությունները կներդնեն ի նպաստ համայնքի եւ երկրի։