Վաղարշապատի մանկապատանեկան մարզադպրոցում տեղի ունեցավ մշակույթի եւ սպորտի ոլորտներերի տարեվերջյան ամփոփիչ միջոցառումը։
Համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի կողմից շնորհակալագրերով եւ խրախուսական նվերներով պարգեւատրվեցին համայնքապետարանի ենթակայության տակ գործող հաստատությունների սաներն ու ուսուցիչները։
Սաները հանդես եկան ցուցադրական ելույթներով` ներկայացնելով համայնքում գործող մշակութային եւ սպորտային խմբակները։
Համայնքի ղեկավարը շնորհակալություն հայտնեց վերջիններիս՝ ձեռբերումների, մեր երկրի եւ քաղաքի պատիվը միջազգային եւ հանրապետական մրցահարթակներում բարձր պահելու համար, շեշտեց այս ոլորտների կարեւորությունը համայնքի զարգացման գործում։