Էդվարդ դե Ֆիլիպպոյի համանուն ստեղծագործության մոտիվներով ստեղծված տրագիկոմեդիան հանդիսատեսին տեղափոխեց 1920-ականների Իտալիա: Սուրբ Ծննդյան տոներին պատրաստվող, սովորական առօրյայով ու խնդիրներով ապրող Կուպելլոների ընտանիքի հոր երազանքն ընդհատվում է կյանքի թելադրանքով:
Ներկայացման բեմադրիչը ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Համազգային թատրոնի հիմնադիր Սոս Սարգսյանն է:
Դերասանական կազմում թատրոնի աստղաբույլն է՝ Սերգեյ Թովմասյան, Նարինե Գրիգորյան, Գագիկ Մադոյան, Ալլա Սահակյան, Անդրանիկ Էթեմեզյան, Կարեն Խաչատրյան, Վարշամ Գեւորգյան, Տաթեւ Ղազարյան, Կորյուն Բուդուրյան:
Շնորհակալ ենք Համազգային թատրոնին՝ հերթական հաջող ու մշակութակենտրոն համագործակցության համար: