Պատմազգագրական թանգարանը համալրվել է բացառիկ հնագիտական ցուցանմուշներով

Մշակույթ
16.12.2022

Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի կողմից Վաղարշապատի Պատմազգագրական թանգարանին են հանձնվել Արագածոտնի մարզի Փարպի բնակավայրի Ծիրանավոր եկեղեցու եւ Ծաղկաշեն բնակավայրի Սուրբ Աստվածածին եկեղեցու պեղումներից հայտնաբերված հնագիտական իրերը, այդ թվում՝ խեցեղեն, եկեղեցական սպասք, ծեսի առարկաներ եւ եզակի սրբապատկերներ։
Հավաքածուի մեջ ներառված է շուրջ 130 գտածո՝ թվագրված 13-20-րդ դարերին:
Պատմազգագրական թանգարանի եւ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի համագործակցությունը լինելու է շարունակական, շուտով սպասվում է նոր համալրում:

Լուսանկարներ

Նորություններ