Մակար Եկմալյանի անվան N1 երաժշտական դպրոցում էր հյուրընկալվել մեծանուն կոմպոզիտոր, երգահան, Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը

Մշակույթ
15.12.2022

Հարցուպատասխանի ձեւաչափով հանդիպման ընթացքում, ի պատասխան դպրոցի աշակերտների հարցերի, կոմպոզիտորն անդրադարձավ իր առաջին բեմելին ու ստեղծագործությունների պատմություններին, մասնագիտական խորհուրդներ տվեց վերջիններիս:
Հանդիպման ընթացքում երաժշտական դպրոցի սաներն ու ուսուցիչները կատարեցին կոմպոզիտորի ստեղծագործությունները, ներկայացրին նրա աշխատանքային գործունեության մանրամասները:
Միջոցառմանը ներկա էին համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը, Տեր Արտակ ավագ քահանա Սիմոնյանը, մշակույթի ականավոր գործիչներ, համայնքի հանրակրթական ու մշակութային հաստատությունների ներկայացուցիչներ:
Պարոն Սաթյանը երաժշտական դպրոցներին նվիրեց իր հեղինակային գրքերը եւ հույս հայտնեց, որ նման հանդիպումները կլինեն շարունակական:

Լուսանկարներ

Նորություններ