Հարգանքի տուրք մատուցվեց Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի եւ Հայաստանին օգնության շտապող սերբ օդաչուների հիշատակին:

Տոներ և հիշատակի օրեր
07.12.2022

Արմավիրի մարզի համայնքների ղեկավարները եւ աշխատակազմերի անդամները՝ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորությամբ ծաղիկներ խոնարհեցին եւ ծաղկեպսակներ զետեղեցին սերբ օդաչուների հիշատակը հավերժացնող հուշակոթողին` հարգանքի տուրք մատուցելով աղետի բոլոր զոհերի հիշատակին:
1988 թվականի դեկտեմբերի 7-ի աղետալի երկրաշարժից հետո Հայաստանին օգնության էին շտապում ամբողջ աշխարհից:
Ցավոք, Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի մոտ 1988 թվականի դեկտեմբերի 12-ին վթարի ենթարկվեց օգնություն բերող հարավսլավական ինքնաթիռը, անձնակազմի բոլոր 7 անդամները զոհվեցին:
Վթարի վայրում ինքնաթիռի բեկորներից կանգնեցվեց հուշարձան:

Լուսանկարներ

Նորություններ