Վաղարշապատի Կոմիտասի անվան մշակույթի պալատում բացվեց «Դիմացկունություն - կանանց` փոփոխություն ոգեշնչող պատմություններ» ֆոտոցուցահանդեսը

Արտաքին կապեր
30.11.2022

«World Press Photo» հիմնադրամի եւ Նիդերլանդների Թագավորության համագործակցությամբ կազմակերպված ֆոտոպատմությունների ցուցահանդեսը ներառում է 2000-ից 2021 թվականներին «World Press Photo» մրցույթի մրցանակակիր աշխարհում կանանց, աղջիկների եւ երկրների առջեւ ծառացող մարտահրավերներն ու դրանց դիմակայելու պատմությունները:
Հայաստանում Նիդերլանդների թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսն իր հայալեզու խոսքում ընդգծեց Նիդերլանդների Թագավորության հանձնառությունը կանանց իրավունքների, գենդերային հավասարության եւ արդարության վերաբերյալ:
Համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը նշեց, որ նմանատիպ միջոցառումները եւս մեկ առիթ են՝ պայքարելու խտրականության դեմ, բարձրաձայնելու սեռով պայմանավորված բռնությունների մասին, ցույց տալու, որ շատ կանայք եղել են ուժեղ, հաղթահարել իրենց ճանապարհին հանդիպած դժվարությունները:
Ֆոտոցուցահանդեսում ընդգրկված են բազմաթիվ պատմություններ, որոնք փաստագրել են 13 ազգությունների 17 լուսանկարիչներ: Ցուցահանդեսը ներկայացված է ավելի քան 100 երկրում:

Լուսանկարներ

Նորություններ