Ուսուցիչները կատարեցին հայ եւ համաշխարհային երաժիշտների լավագույն ստեղծագործությունները, հանդիսատեսին ներկայացվեց նրանց անցած ճանապարհը։
Համերգին ներկա էին համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը, ավագանու անդամներ, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ։
Համայնքի ղեկավարը հաջողություն մաղթեց ուսուցիչներին, կարեւորեց երեխաների կրթության բարդ առաքելությունը երիտասարդ սերնդին վստահելը` հույս հայտնելով, որ նրանք պատվով կկատարեն իրենց ստանձնած աշխատանքը։