Այսօր մեր քաղաքի տոնն է՝ 2705-ամյակը: Ցավոք, նշել տոնն այնպես, ինչպես կցանկանայինք, ինչպես հարիր է մեր քաղաքին, այս անգամ չստացվեց: Այժմ բոլորիս հայացքն ու աղոթքները, ջանքերն ու սպասումներն ուղղված են դեպի սահման, դեպի մեր հզոր զինվորները:
Էջմիածինն իր պատմության ամբողջ ընթացքում, որպես հոգեւոր մայրաքաղաք, միավորող կամուրջ է եղել համայն հայության համար՝ աշխարհի բոլոր ծագերից, Հայաստանից ու Արցախից: Եվ այժմ մեր միաշունչ աղոթքն ենք հղում առ Աստված, թող մեր քաղաքի տոնը դառնա ավետաբերը՝ խաղաղության հաստատման, արեւալից արշալույսների, մեր միասնական երկրի բարօրության համար:
Մենք, անկասկած, հաղթելու ենք, եւ մեր քաղաքի գալիք տոները նշելու ենք առավել նշանավոր ու հիշարժան:
Փառք մեր երկրին, փառք մեր զինվորներին: