Էջմիածնի Հովհաննես Հովհաննիսյանի անվան կենտրոնական գրադարանը համալրվել է 157 միավոր նոր գրքով

Կրթություն
09.11.2022

Էջմիածնի Հովհաննես Հովհաննիսյանի անվան կենտրոնական գրադարան ՀՈԱԿը համալրվել է 157 միավոր նոր գրքով:
Դասական եւ ժամանակակից համաշխարհային գրականությունից մինչեւ հայ արդի գրողների ստեղծագործությունները, բազմաժանր եւ բազմալեզու գրքերը ձեռք են բերվել հաշվի առնելով առկա պահանջարկը, ընթերցողների հետաքրքրվածությունը։
Այժմ ընթանում է գրքերի հաշվառման գործընթացը, օրեր անց նոր գրականությունը հասանելի կլինի ընթերցողին:

Լուսանկարներ

Նորություններ