Կամերային թատրոնի «Կուլիսներում կամ թատրոնի անատոմիա» ներկայացումը՝ Կոմիտասի անվան մշակույթի պալատում

Մշակույթ
05.11.2022

Դրվագներ թատրոնի ներքին խոհանոցից, անմիջական շփում հանդիսատեսի հետ, շատ երաժշտություն ու լիաթոք ծիծաղ. Վաղարշապատի Կոմիտասի անվան մշակույթի պալատում կրկին Երեւանի Կամերային թատրոնն էր:

«Կուլիսներում կամ թատրոնի անատոմիա» ներկայացման միջոցով դերասաններ Մխիթար Ավետիսյանը, Սենիկ Բարսեղյանը, Էվա Խաչատրյանը, Դավիթ Աբրահամյանը եւ Ժորա Հովհաննիսյանը հանդիսատեսին շուրջ երկու ժամ կտրեցին առօրյայից, տարան թատրոնի կախարդական աշխարհ, անմիջական մենախոսություններով ու երգիծանքով համեմված դրվագներով պատմեցին դերասանի մասնագիտության նրբությունների մասին։
Ներկայացման ռեժիսորը Դավիթ Աբրահամյանն է։
Լեփ-լեցուն դահլիճում անցած ներկայացումն ապացույցն է, որ համայնքում մշակութային կյանքի ակտիվացմանն ուղղված մեր գործուն քայլերը տալիս են իրենց արդյունքը։
Շնորհակալություն ենք հայտնում մեր քաղաքացիներին` արվեստի հանդեպ ցուցաբերած մեծ հետաքրքրության համար։
Շնորհակալ ենք նաեւ Կամերային թատրոնին՝ հերթական հաջող համագործակցության համար։
Իսկ մշակույթի պալատում դեռ շատ նշանակալի ներկայացումներ ենք դիտելու:

Լուսանկարներ

Նորություններ